Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մնացե՛ք Հա՛յ…

Մնացե՛ք Հա՛յ…
11.07.2023 | 17:39

Բարեկամներ, ես ռուսամետ եմ, հարգանք ու սեր ունեմ ռուս ազգի նկատմամբ, չեմ թաքցնում։

Լավ եմ զգում երբ ռուսներն են հյուրընկալվել մեր երկրում այլ թշնամի ազգերի փոխարեն։ Բայց, ռուսների հետ ազգամիջյան բարեկամությունը հավերժ կամ երկարատև պահելու համար անհրաժեշտ է օրենքի և իրավունքի, հարգանքի կիրառումը։

Չենթարկվելու իրավունքը, կանոնակարգը, համակարգը կիրառել։

Նախապայմանը՝ Հայերը պետք է հարգեն իրենց սեփական երկրի կարգ ու կանոնը, իրավունքը՝ չկատարեն ենթարկվելու, ստորաբար կռանալու, ռուսների ոտքերի տակին մեռնելու գործողությունները։

Ենթարկվելու, ստրկամտության գործողությունները մեզ տանելու է դավադրության, ատելության բանավեճերի, կռիվների։

Հայ ենք, մեր երկիրն է, մենք իրավունք չունենք մեր երկրում ենթարկվել ուրիշի օրենքներին՝ մեր երկրում, ռուս աշխատողը պետք է հարգի մեր երկրի լեզուն, սովորի հայերեն, աշխատի հայերի հետ լինել բարեհամբույր, հարգանքով։

Հասարակական վայրերում աշխատանքի ընդունեն հայերեն խոսացող ռուսների կամ ծայրահեղ դեպքում, աշխատանքի ընդունվեն ռուսներ, ովքեր փորձում են սովորել-խոսել հայերեն․

«Հարգելի ռուսներ, մեր երկրում եք, հարգեք մեր լեզուն, մեր բարքերը, մեր խոսքը, մեր մշակույթը:

Հայե՛ր, եթե դուք չհարգեք ձեզ, ձեր լեզուն, ձեր երկիրը, հյուրը չի հարգելու ձեզ, հետո դրան հետևելու է ռուսի արտոնությունը և ուժի կիրառումը, ենթարկացումը մեզ մեր երկրում ռուսների կողմից և այլն։ Ռուսը մեղավոր չէ, ինչպես նաև այլոք:

Հարգելի Հայե՛ր, դուք եք մեղավոր, դուք եք նվիրաբերում ձեր երկիրն օտարին, դուք եք «օտարին նստեցնում ձեր գլխին», սա նշանակում է նախապատրաստում եք ՀՀ-ի ենթարկացումը։

Ռուսը արտոնությունից շուտ է օգտվում։ Ռուսի հետ տեր ու ստրուկ դերում եղար, միշտ կմնաս ստրուկ: Ռուսը բավարար է իր «մեկ թայ սապոգի» տեղը հարմարացնի, երկու սապոգով կկանգնի գլխիդ։

Հայե՛ր, հարգե՛ք ձեր երկիրը, ձեր երկրի լեզուն, Հայոց լեզուն, Հայոց պետական լեզուն, ձեր երկրի կարգ ու կանոնը, դրանով հարգած կլինեք ռուսներին, ռուս մարդուն, ՌԴ ի ռուս քաղաքացիներին, ամեն ինչ օրենքի, իրավունքի շրջանակներում գործեք, բարեկամությունը կլինի շարունակական․․․

Ես Ռուսաստանում ապրել եմ 94-ականներից սկսած, ռուսների նացիստական արթնացումի ժամանակաշրջանում, վայրի` дикий կապիտալիզմի շրջանում։

Սակայն ես ռուսներից, ռուս մարդուց, ռուս կնոջից, ռուս մորից լավ վերաբերմունք եմ ստացել, հարգանք եմ ստացել, հոգատար վերաբերմունք եմ ստացել, գոհ եմ ռուսներից, հոգատար հարևաններ бабуля-ներից, ռուս ընկերուհիներից, ռուս գործընկերներից, ռուս милиция-ից, ռուսական դպրոցից, ռուս ուսուցիչներից, ռուս ուսուցիչները հատուկ են սիրել իմ երեխաներին, նույնիսկ երեխաներիս ունակություններն ու գիտելիքները հատուկ գերագնահատել են:

Սակայն, ամեն դեպքում պետք է լինել զգույշ ու ուշադիր, հարգանքով ու առանց վախի զգացումի:

Ռուսները սիրում են, որ իրենց դիմաց ուժեղ մարդ է, խելացի մարդ է, ոչ թե կորացող ու ենթարկվող, խնդրող ու աղաչող:

Չնայած նաև հիշում եմ շատ հայերի տարբեր բողոքները:

Մոսկվայի և այլ քաղաքների շենքերի պատերին ու ամենուր հիշում եմ տարբեր գույների, հատկապես կարմիր գույնի ներկերով գրությունները.

«ты гость в моей стране, или уважай мою стран, или убирайся․․.»,

լավ գրություն էր, հիշում եմ, հարգանքի արժանի գրություն էր:

Հարգելի երևանցիներ, սովորելու գրություն է, դաստիարակություն է, դաս է, օրինակելի է, ընդօրինակելի է․․․

Գերմանացիներից մի լավ բան եմ սովորել, օրենքն ու իրավունքը հարգանք է սովորեցնում, չափի զգացողության պահպանումը հարգանք է պահպանում, պահպանում է երկարատև հարգալից հարաբերություն․․․ բարեկամություն․․․

Ի դեպ Արցախ-Ղարաբաղի հարցում գերմանացիներին հասկացնելու համար միշտ պատասխանում եմ «Բեռլինը կամ Քյոնինգսբերգը-Կալինինգրադը տվեք ռուսներին, ինչու՞ չեք տալիս․․․» անմիջապես հասկանում են Արցախի խնդիրը և ամեն ինչ տեղն է ընկնում։

Այսինքն յուրաքանչյուր հարց պետք է ստանա իր օրինական և իրավուքի պատասխանը։

Չափից ավելի հարգանքը, ավելորդ նվիրվածությունն ու զգացմունքների առատությունը երբեմն հակառակ ազդեցություն են ունենում, պարտավորվածության, ենթարկվելու կամ կռանալու տպավորություն են առաջացնում:

Հարգենք ու սիրենք մեր Հայաստան երկիրը, որպեսզի ռուսներն ու մնացած տեսակի հյուրերը, չվիրավորվեն, չնեղանան, ռուսները նույնպես պարտավորված զգան սիրելու ու հարգելու մեր երկիր Հայաստանը, մեր երկրի կարգ ու կանոնը:

Այն հարցին, թե ռուսները սիրու՞մ են հայերին, պատասխանեմ՝ սիրում են:

Ռուսները սիրում են հայերին, «ոչ միայն սիրուն տղաներին», ռուսները սիրում են այն հայերին, ովքեր իրենց հայրենիքն են սիրում, պաշտպանում են հայրենիքը, չեն դավաճանում, չեն ծախում:

Ռուս ղեկավարներն ունեն իրենց պետական շահերը, ուժեղ դաշնակից են ուզում:

Հայ ղեկավարները կամ գործարարները չեն կարողանում ու չեն ուզում ռուս ղեկավարի հետ բանակցել ու շահել, վախեցած են, ուղեղներին չի հասնում, միասնական չեն, ե՛ս եմ, ե՛ս եմ, ի՛մն է, ծրագրով են, անծրագիր են կամ այլ ծրագիր ունեն:

Հայերն այդքան ապրում են Ռուսաստանում չեն կարողանում ընկալել ռուսի հոգեբանությունը, նրա քաղաքական ոգին չեն կարողանում ընկալել․․․ ռուսին հասկանալու համար պետք է ռուսի մշակույթի տեսանկյունից խոսել, ռուսի լեզվով, ոչ թե միայն ռուսերեն, կամ ալկաշերեն, այլ ռուսի հոգեբանությամբ:

Ռուսի լեզուն միայն մի 100 գրամը չէ․․․

Հիշում եմ Արցախ-Ղարաբաղի հարցում միշտ պատասխանում էի «Լենինգրադ-Սանկտ Պետերբուրգը տվեք գերմանացիներին, ինչու՞ չեք տալիս․․․», անմիջապես հասկանում էին Արցախի խնդիրը և ամեն ինչ տեղն էր ընկնում։

․․․Հիմա մեկը չկա Լուկաշենկոյին ասի.

«Ընկե՛ր Լուկաշենկո, Բելառուսի կեսը տուր Ալիևին ու Մեհրիբանին, հանուն ադրբեջանցիների, Ալիևի ու Մեհրիբանի քո մեծ սիրո ․․․»։

Ռուսի САПО́Г-ի մասին․․․

Ռուսը անչափ հայրենասեր է, նվիրված է իր երկրին, սովորենք:

Հայերը չեն կարողանում բանակցել ռուսի САПО́Г- ի հետ, կամ ուզում են САПО́Г-ը վառեն-ոչնչացնեն, կամ պառկում են САПО́Г-ի տակ:

Ռուսի САПО́Г- ին հավասար քայլել սովորեք, քայլել հավասար ու բանակցել, նա պետք է ձեր ուժն ու նվիրվածությունը ձեր երկրի համար տեսնի, այդ նվիրվածության մեջ էլ տեսնի իր շահը՝ իր երկրի համար:

Եվ քանի Հայաստանի Հանրապետությունը նման անծրագիր ու անկազմակերպ դավադիր ղեկավարներ ունենա, ռուսները հայերին այսպես դավաճանաբար կվերաբերվեն ու կծախեն:

Հայե՛ր, դուք եք ձեր երկիրը ծախում եք ու դավաճանում, ռուսից ի՞նչ եք ուզում:

2020 թվականի 44 -օրյայից մինչև այսօր ձեր դավաճանին չեք պատժում, գլխին չեք խփում, ռուսից ի՞նչ եք ուզում:

Նման պլաստիլին աթոռ, ամեն նստողի տակ կպչող, ոտքերը տակը թուլացած, ծռմռված, կոտրված դաշնակից ռուսներին պետք չի:

Ո՛չ մեկին պետք չի:

Ռուսն ուզում է, որ իր դաշնակիցը ուժեղ լինի, հաստատուն, վստահելի, որ տեղն եկած պահին ինքն էլ կարողանա հենվել իր դաշնակցի վրա:

Հայաստանը մեծ հնարավորություն ուներ ուժեղանալու, կորցրեց․․․

Կորցրեց և հիմա մնացին բամբասանքն ու բողոքը:

․․․Իսկ վերջին շրջանի պատմությունն ապացուցեց, որ հայերը կամ «պլաստիլին» են, հալվող, սվաղվող ամեն պատահական աթոռին․․. անկախ նրանից, թե ով կնստի իր վրա․․․ կամ իրենք իրենց երկիրը ծախողներ են:

ՀՀ պետության ղեկավարները թույլ, ստախոս, շահամոլ, ագահ, երկիրը վաճառող ու դավաճանող են, խնդրող ու աղաչող են, երկրի շահերը անձնական ագահությանը զոհող են․․․ ու՞մ հետ ռուսը դաշնակցի:

Հայերն իրենց պարտությունը, թուլամորթությունն ու դավաճանությունը դնում են կամ ռուսի կամ Քրիստոսի ու Խաչի վրա․․․ որով և ոչնչացնում են իսկական Մարտնչող Հերոս Հայերի կենսագիրը, բնութագիրը:

Դուրս եկեք այս մտածողությունից:

Այսօր Արցախը խեղդված, աղետալի վիճակում է, ամբողջ

ՖԲ-ն Արցախի ու արցախցիների դեմ լցված է դավաճանական խոսքերով ու ատելության քարոզով, դուք ռուսի սե՞րն եք քննարկում, մի ձեզ նայեք:

Իրար եք ուտում:

Հայե՛ր, դուք ձեր երկիրն ու ձեր արյունակից հայերին եք դավաճանում, ռուսից ի՞նչ ակնկալիք ունեք:

Հայե՛ր, եղեք միաբան, ուժեղ ու հավատարիմ, հարգե՛ք ՀՀ պետությունը, որ դաշնակիցներն էլ հասկանան բարձր ոգու տեր ազգի հետ գործ ունեն ու հարգեն մեզ և մեր պետությունը: Դաշնակից նշանակում է համգործակցող, ինչ-որ տեղ հավասարը հավասարի հետ դաշնակցող, բայց մենք մշտական կախված ու աղաչող կեցվածք ունենք:

Ինչքա՞ն կարելի է․․. ո՞վ կհարգի մեզ:

ՈՒժեղացրեք ՀՀ կառավարության ռազմավարությունը․ քաղաքական, տնտեսական, ռազմական մտածողությունը, գործունեությունը, այն ժամանակ կդառնաք ռուսի իսկական դաշնակիցը:

Միջազգային և ռուսական բանակցային սեղանի շուրջ կունենանք մեր տեղն ու դերը:

Խոսք ասողը կդառնանք:

Ինչ վերաբերվում է ռուսական Եկեղեցու կառուցմանը, ճիշտ են անում կառուցում են։

Ամբողջ Ռուսաստանում կարո՞ղ եք ասել քանի Հայ Առաքելական Եկեղեցի կա:

Եվ դեռ շարունակում են կառուցել, մի՛ կտրեք վերջին կապերը, եթե ռուսը վատն է, ապա ռուսին փոխարինող չունենք, ռուսին փոխարինողը օքյուզթուրք ու ադրբեջանցին է:

Բայց եթե ռուսը ձեզ ստիպում է դառնալ Ռուս ՈՒղղափառ Եկեղեցի, ապա մի՛ ենթարկվեք, ինչու՞ եք ենթարկվում:

Մի՛ դարձեք ռուս ուղղափառ Եկեղեցի։

Բայց Ռուսական Եկեղեցի կառուցելուն մի՛ դիմադրեք:

Այն Քրիստոնեական Եկեղեցի է, Հայ Առաքելական Եկեղեցու մի ճյուղն է:

Բավական է ենթարկվեք, դուք եք ձեզ որդեգրել ենթարկվելու գործելակերպը։

ՀՀ կառավարությունը անսկզբունք է, ենթարկվող, ինչի պատճառով էլ ճնշումներ են գործադրում Հայ Առաքելական Եկեղեցու վրա:

Հայ Եկեղեցին հազարամյակներ շարունակ պահպանել է իր առաքելականությունը:

Մնացեք Հայ Առաքելական Եկեղեցի, դու՛ք մնացեք ուժեղ: Առաքելականությունը Հայի պատգամն է Քրիստոնեությունից հազարամյակներ առաջ։

Առաքելականությունը Հայկ Նահապետի պատգամն է։

Մնացե՛ք Հայ Առաքելական Հայկյան Եկեղեցի:

Մնացե՛ք մարդ:

Մնացե՛ք Հա՛յ:

Մնացե՛ք հայի կենսագրությանը հավատարիմ:

Պատմությանը հավատարիմ:

Եկեղեցուն հավատարիմ:

Հավատքին հավատարիմ:

Հաղթանակը մերը կլինի:

Մենք կզորանանք:

Կարինե ՊԱՐԳԵՎԻ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3113

Մեկնաբանություններ